ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին:
Անազատության մեջ գտնվող այս մարդիկ շարունակում են մեծ կամք դրսևորել` ամեն ինչ մի կողմ թողած, պայքարել չարիքի այս իշխանության հետ:
Մի օր այս դժոխային իրականությունը կավարտվի, սակայն քաղաքական պատճառներով բանտերում հայտնված մարդկանց ու նրանց ընտանիքների կյանքում այն անհետևանք չի մնա:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
--00—ՅՄ