«Մի հատ մեռելին թաղենք, հետո կիմանանք՝ ինչ կլինի, արդարացման ճանապարհով եմ գնալու». Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

Մի հատ մեռելին թաղենք, հետո կիմանանք՝ ինչ կլինի, արդարացման ճանապարհով եմ գնալու։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Դատավճիռը դեռ չկա, կլինի մեր ձեռքում, կծանոթանանք և պաշտոնական հայտարարություն կանենք։ Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մյուսին՝ ոչ։ Ես գնալու եմ արդարացման ճանապարհով», - նշեց նախկին ոստիկանապետը։

Նշենք, նաև, որ Գասպարյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրան վեց տարով ազատազրկման դատապարտեց, սակայն նաև համաներում կիրառեց, քանի որ 2018 թվականին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Գասպարյանն ազատվեց նշանակված պատժից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ