Վլադիմիր Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործը հակակոռուպցիոն դատարանում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

photo_2023-08-22_10-47-21

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ոստիկանության նախկին պետ՝ Վ. Գասպարյանի կնոջ վերաբերյալ գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ս. Գասպարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար։

--00—ՅՄ