ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
ԱՄՆ պետքարտուղարի`քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ժամանել եմ Թբիլիսի՝ ընդգծելու մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վրաց ժողովրդին, ներառյալ՝ ազատ և արդար ընտրությունների իրավունքները, հավաքների և արտահայտման ազատությունը»,- նշել է դիվանագետը։
--00—ԼՀ