ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հակամարտությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot_1

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։

Ավելի ուշ Ռուբիոն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասի հակամարտությունը։ «Այսօր Մյունխենում ես հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Քննարկել ենք մեր երկրների բազմաթիվ ընդհանուր շահերն ու նպատակները, ինչպես նաև ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների ամրապնդման ուղիները անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի շրջանակում, Սիրիայում զարգացող իրավիճակը և հակամարտությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- գրել է նա։

--00—ՅՄ