Տանտերը Արմավիրի գյուղերից մեկի իր տան նկուղում հակի պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ս

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
 

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում դի կա։

 Տեղում ոստիկանները պարզել են, որ նշված գյուղի բնակիչ 34-ամյա Խ. Կ.-ն իրենց տանը՝ նկուղում, հակի պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
 

 --00—ԱՊ