ԼՂ-ում դավաճանության մեջ մեղադրվողները ՀՀ-ում ազատ քայլում են, իսկ ՔԿ-ն հորեղբորս է լրտես հռչակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Երբ երկրի ղեկավարն ամբիոնից ՔԿ-ին անուղղակի հանձնարարություն է տալիս ու ասում, որ Արցախի հանձնման մեղավորներն արցախցիներն են, պարզ է, որ պետք է հետևեր ՔԿ-ի հայտարարությունը։ Սարգիս Գալստյանի մասին ՔԿ-ի հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, դատարանի որոշում չկա, բայց ՔԿ-ն Սարգիս Գալստանյանին մեղավոր է ճանաչել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։ 

«Արցախում դավաճանական, լրտեսական հոդվածով դատապատիժ կրածները ՀՀ-ի փողոցում ազատ քայլում են, իսկ ՔԿ-ն Սարգիս Գալստյանին արդեն լրտես է հռչակել։ Սա արցախցիներին մեղավոր ճանաչելու գործի շարունակությունն է»,- ընդգծեց Գալստյանը։

Հերմինե Միքայելյան
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ