ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Օկուպացված Արցախում մնացած Սարգիս Գալստյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիներն իբր նշանակել էին Ստեփանակերտի պարետ, ինչպես նշել էր Mediahub-ը, ժամանել էր Հայաստան։
24News-ին հայտնի դարձավ, որ նա իսկապես ժամանել է Հայաստան Հակարիի կամրջով՝ կնոջ հետ ու իր մեքենայով։ Նրան ուղեկցել էին Կարմիր Խաչի աշխատակիցները։ Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել էր Գալստյանին, նրա նկատմամբ դատարանը երկու ամսով կալանք է որոշել։ Սարգիս Գալստյանի կինն ազատ է արձակվել։
--00—ԼՀ