Մարզպետը այցելել է օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

յ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։ 

Շիրակի մարզպետը հանդիպել է հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել  տղաներին։   

Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել։

Նշենք, որ շիրակցի մեկ զինծառայող էլ վթարի օրը տեղում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն։

--00--ԼՀ