ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Microsoft-ի աշխատանքում խնդիրներ առաջացնող հիմնական պատճառները վերացվել են, սակայն որոշ ծառայություններում դրանք կարող են պահպանվել: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին։
Հիշեցնենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ տեխնիկական խնդիրների հետևանքով ամբողջ աշխարհում խափանվել է ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքը, այլ ոլորտներում ևս նկատվում են տեխնիկական խնդիրներ, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ։
--00—ՅՄ