ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսին ԱՄՆ ծրագրված այցի հետաձգումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական առաջիկա ռազմական գործողության շուրջ տարաձայնություններով, գրում է T24 թերթը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Էրդողանի այցը ԱՄՆ, որը նախատեսված էր մայիսի 9-ին, հետաձգվել է։
«Հնարավոր է, որ Թուրքիան չի կարողացել ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի գալ, հատկապես Իրաքում գործողությունների և Իրաքի ապագայի հարցում։ Շատ լուրջ հավանականություն կա, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան երկրից...Հնարավոր է նաև, որ ԱՄՆ – ից անվտանգության ոլորտում հակընդդեմ պահանջներ են առաջադրվել, որոնք դուր չեն եկել Անկարային», - ասվում է հրապարակման մեջ։
--00—ՅՄ