ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

l-0x44wh-1050x612z-0.7486

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«ԵՄ խորհուրդը իմաստուն և ռազմավարական որոշումներ է կայացրել։ Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ու աջակցում եմ բարեփոխումներին»,- գրել է Լեքսմանը՝ կիսվելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ X-ում կատարած գրառմամբ, որում վերջինս շնորհակալություն էր հայտնել ԵՄ խորհրդին Հայաստանի հետ կապված որոշումների կայացման համար։

--00—ՅՄ