ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշումներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է արվել Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։
«Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումները նշանակալի քայլեր են ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ-ի իր գործընկերների հետ՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։
--00—ՅՄ