ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Արցախը հիմա չկա, եթե գնացինք այս ճանապարհով կամ այս ամենը շարունակվեց Հայաստանը ևս չի լինելու, ես էլ չգիտեմ մյուս իմ դատավարությունը հայկական դատարանում է լինելու, թե Բաքվի։ Այս իշխանության դեմ երեք ընդվզում է եղել, երեք անգամ էլ ենթարկվել եմ հետապնդման, երեք անգամ փորձել են կալանավորել, ի վերջո այս ամենն արվում է ինձ լռեցնելու և հնազանդեցնելու համար։ Այս մասին դատարանի դահլիճում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։
«Ինձ լռեցնել հնարավոր է միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ, քանի Արցախն ազատ չի, Հայաստանն ամեն օր շղթայվում է՝ չեմ հնազանդվելու ու չեմ լռելու։ Այս պայքարը տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայ ժողովուրդը հաղթանակ չի ունեցել»,-ասաց նա
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ