Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել բանակցությունների Հայաստանի հետ՝ ՌԴ-ում և այլ վայրերում. Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

hajizade

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամության մասին։

ՏԱԱՍ-ին տված մեկնաբանությունում նա նշել է՝ ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների՝ հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ վայրերում։

Ավելի վաղ Զախարովան հայտարարել է՝ Ռուսաստանը պարտավորվել է, և դա ամրագրված է ստորագրված փաստաթղթում՝ ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն։

--00—ՅՄ