Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են գույքի բռնագանձման գործով վարչություն․ Հետք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

17603503_0_0_1601_901_600x0_80_0_0_65aeb70a1831ceb4d3eee5a5a140f8d0

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, կինը, դուստրն ու որդին այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշում, հայտնում է «Հետք»-ը:

Նշենք, որ այս փուլում դատախազությունը չի հրապարակում, թե նրանց, որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող, ինչ է ցանկանում բռնագանձել կամ ինչ չափի: Պատճառաբանությունն այն է, որ այս դեպքում Վարդան Ղուկասյանը, կինը՝ Նոնա Ղուկասյանը, դուստրը՝ Մանյա Ղուկասյանը և, որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կարող են ներկայացնել ապացույցներ, դիրքորոշումներ, որոնք կարող են փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա գույքի ցանկում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ