ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Իշխանություն ունենալու կամ չունենալու տեսանկյունից և նախկինում և հիմա չեմ անհանգստացել, որովհետև իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, ով տվել է այդ իշխանությունը։ Բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայնը սստացել է մեր ուժը, հետևաբար ենթադրվում էր, որ մեր ուժից պետք է քաղաքապետ ընտրվեր։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով 24News-ի ճշտող հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն խոսակցությունները, որ կառավարության և քաղաքապետարանի միջև կարծես թե կրկին խզում կա, ինչպես նաև այն, որ աշնանը իմպիչմեթի գործընթաց է սկսվելու՝ իրեն հեռացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ