ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԳՍԴԿ) հայտարարել է, որ կրկին իր թեկնածությունը կառաջադրի 2025 թվականի ընտրություններում Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
«ԳՍԴԿ-ն շատ միասնական կուսակցություն է»,- ասել է Շոլցը լրագրողներին Բեռլինում հայացած ամառային մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ սոցիալ-դեմոկրատները մտադիր են հաղթել 2025 թվականի դաշնային ընտրություններում։
«Եվ ես իմ թեկնածությունը կառաջադրեմ կանցլերի պաշտոնում, որպեսզի նորից դառնամ կանցլեր», - հայտարարել է Շոլցը:
--00—ՅՄ