Ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

photo_2024-07-25_10-45-54

Հուլիսի 24-ին Թուրքիայի խորհրդարանում իշխանականների և ընդդիմադիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մասնավորապես Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) անդամ մի շարք պատգամավորներ հարձակվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) Մերսինի պատգամավոր Ալի Բոզանի վրա:

Քաշքշուքի ընթացքում Տրապիզոնի ԱԶԿ-ական պատգամավոր Ադիլ Քարաիսմայիլօղլուն էլ բռունցքով հարվածել է ընդդիմադիր պատգամավորին:

Ծեծկռտուքի բռնկման պատճառը եղել էր Բոզանի «ԱԶԿ-ն գողություն է անում» արտահայտությունը, որը նա ամբիոնից բարձրաձայնել էր՝ խորհրդարանում ընդդիմադիր «լավ կուսակցության» (IYI) կողմից ներկայացված հարկային դաշտի առաջարկի վերաբերյալ իր ելույթի ընթացքում:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ