ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում տեղի ունեցավ վերջին տարիներին ստացած ավելի քան 4 հազար անուն նյութերի և «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորների ու գիտական պարբերականների շնորհանդեսը։
«Արմենպրես»-ին հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ շնորհանդեսին ընդգրկվել են անցած տարի «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” գիտական պարբերականների տպագրված 2-ական համարները, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքի հերթական հատորներն ու ռուսերեն, ֆրանսերեն հրատարակված գիտական 2 աշխատություն։
«Ինչ վերաբերում է նյութերին, ապա դրանք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին վերջին տարիներին տրված նվիրատվություններն են։ Դրանք բավականին մեծ թիվ էին կազմում, այդ պատճառով որոշեցինք շնորհանդեսի ձևով ներկայացնել․ 4000-ից ավել անուն նյութ ենք ստացել։ Դրանք ընդգրկում են, օրինակ՝ բնօրինակ լուսանկարներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված։ Բավականին մեծ թվով լուսանկարներ ենք ստացել նաև Արցախում տեղի ունեցածի հետ կապված»,-մանրամասնեց Գզոյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր անկյուններից՝ Լիբանանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ստացված նյութերում կան նաև հուշագրություններ, օսմանատառ փաստաթղթեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ