515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

narek-sargsyan-e1712643246644

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկին՝ այն մասին, թե իբր հունվարի 1-25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։

«Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է նա։

--00—ՅՄ