Տեղեկությունը, թե ակցիայի մասնակից «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են հանձնարարական, կեղծ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

l-5x0wh-2033x1185z-0.3865

Սոցցանցում, ինչպես նաև լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, թե իբր «շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»: Այս մասին գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Տեղեկությունը ակնհայտ կեղծ է։ Այս պահի դրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳ վարչությունում ձևավորված հանձնաժողովի կողմից անց է կացվում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների հատուկ պատրաստության ստուգարք, ինչը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակում ստանդարտ գործընթաց է։ 

Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և չհնչեցնել անհիմն մեղադրանքներ այլ քաղաքացիների հասցեին»։

--00—ՅՄ