Փոքր Վեդիում երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Screenshot_40

Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ տարածվեց Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզներից մեկից, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։

Ավելի ուշ թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն։

--00—ՅՄ