Մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել. նա կմնա արգելանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

292581

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ։ Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Արարատի մարզի Փոքր Վեդիի մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծի ենթարկում երեխային։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ