Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է ԼՂ և Լիբիա. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Screenshot_5

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և ԼՂ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի հետ այն, ինչ արել է»:

«Մենք պետք է ուժեղ լինենք: Ինչպես մենք մտանք ԼՂ, ինչպես մտանք Լիբիա, այդպես էլ կվարվենք նրանց հետ (Իսրայելի-խմբ.): Չկա այնպիսի բան, որը մենք չենք կարող անել»,- ընդգծել է Էրդողանը:

--00—ՅՄ