ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անվանել է խայտառակություն։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում կատարելով ՏԱՍՍ-ին։
«Ես շատ լայնախոհ մարդ եմ, բայց այն, ինչ նրանք արեցին, խայտառակություն էր», - մեկնաբանել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ներկայացվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» ստեղծագործության պարոդիան։
--00—ՅՄ