ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իմսայիլ Հանիեյի սպանության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Մենք դատապարտում ենք Թեհրանում իրականացված բացահայտ մահափորձի հետևանքով ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իմսայիլ Հանիյեի սպանությունը:
Եվս մեկ անգամ բայահայտվեց, որ Նեթանյահուի կառավարությունը նպատակ չունի խաղաղության հասնելու»:
Հայտարարության մեջ նաև նշվել է նաև, որ այդ հարձակումը միտված է Գազայում ընթացող պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածելուն, ինչպես նաև ընդգծվել, որ եթե միջազգային հանրությունն Իսրայելին կանգնեցնելու համար քայլեր չձեռնարկի, ապա տարածաշրջանում ավելի մեծ բախումներ կլինեն:
--00--ԼՀ