ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
«Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն առաջին 6 ամիսներին հասել է 8,4 մլրդ դոլարի, սա 10%-ով ավելի է, քան նախորդ տարվա ամբողջ ընթացքում։ Կարծում եմ, 2024 թվականին ապրանքաշրջանառությունը կգերազանցի 10 միլիարդը»,- «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասաց «Ռուսաստանյան արտահանման կենտրոնի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։
Սա խոսում է այն մասին, որ չնայած քաղաքական գործընթացներին, Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերը շարունակում են ամրապնդվել։ ՌԴ գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, իսկ ՀՀ գործարարները ակտիվորեն գործընկեր են փնտրում Ռուսաստանում։
«Սննդամթերքի և կենդանական կերերի արտադրության ոլորտում մասնագիտացած ավելի քան քսան ռուսական ընկերությունների մասնակցությամբ բիզնես առաքելության արդյունքում, որը տեղի է ունեցել ապրիլին Երևանում, կնքվել են 8 մլն դոլարի պայմանագրեր։ Օգոստոսի 19-20-ը սպասում ենք ձեռներեցների Վոլգոգրադի մարզից»,- ասաց Ենոքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ