ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի ղեկավարությունը ժամանակավոր ստանձնած Հալիդ Մեշալի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը Մեշալին իր ցավակցությունն է հայտնել հուլիսի 31-ին «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ:
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հանիեի 2 որդին՝ Աբդյուսելամը և Հեմմամը:
--00--ԼՀ