Կոպիրկինը հանդիպել է ՌՀՄԱ կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դ.

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման (ՌՀՄԱ) կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել է նաև կենտրոնի գործունեության զարգացման ուղղությամբ հնարավոր քայլերը:

--00--ԼՀ