ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Դերասան Արմեն Ջիգարխանյանի որդեգրած որդու վրա կրակել են Լաս Վեգասի կենտրոնում։ Փամփուշտներից մեկը նրան չի վնասել, իսկ երկրորդը դիպել է գլխին։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
58-ամյա Ստեփան Ջիգարխանյանը պատմել է, որ վերադառնում էր տուն և հայտնվել է տեղի ավազակախմբերից մեկի թիրախում։ Գնդակներից մեկը դիպել է նրա գլխին, սակայն վերքը շոշափող է։ Ստեփանը «Մոսկովսկի կոմսոմոլեցին» ասել է, որ չգիտի` ինչով չի գոհացրել նրանց։
--00--ԼՀ