ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Հայտնի է դարձել սիրված հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի` Արբատի բնակարանի ճակատագիրը: Բիզնեսմեն Յուրի Ռաստեգինը, ով էլ դերասանին անհատույց հիմունքներով հատկացրել էր բնակարանը, kp.ru-ին պատմել է Ջիգարխանյանի հետ նախապես ձեռք բերված համաձայնության մասին:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստն այստեղ էր ապրում վերջին օրերին:
Բիզնեսմենը հայտնել է, որ նախկինի պես մտադիր է թանգարանի վերածել բնակարանը, առավել ևս, որ ունի դերասանի համաձայնությունը, նրա լուսանկարները օգտագործելու թույլտվություն: Այս նախագծում, ըստ բիզնեսմենի, կոմերցիոն բաղադրիչը բացակայում է, և ինքը պատկերացնում է` ինչպես կյանքի կոչել այն: Թանգարանի ձևաչափի, այցելության կարգի և այլնի մասին դեռ հստակ պատկերացում չկա:
Ամենայն հավանականությամբ, այնտեղ կանցկացվեն մշակութային միջոցառումներ, ստեղծագործական հանդիպումներ` փոքր լսարանի համար, կամ տեսագրություններ կարվեն: Կարող են լինել նաև այլ տարբերակներ:
--00--ԱԹ