ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Իրանում անվտանգության տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետաքննության շրջանակներում, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ և զինվորականներ, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Telegraph-ը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անանուն աշխատակիցներին, հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար նախատեսված պայթուցիկները տեղադրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից՝ իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի հրահանգով:
Հրապարակման համաձայն՝ իրանական հետախուզական ծառայությունների համար միջադեպը «նվաստացում էր և անվտանգության հսկայական խախտում»։
--00—ՅՄ