Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քմ բարեկարգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture

Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում Գյումրին կունենա շուրջ 22 հազար քառակուսի մետր բարեկարգ տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը վերաբերում է Գյումրի քաղաքում իրականացվող «Կուրսկի» այգու (Բուլվարային թաղամաս), գյումրեցի ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի անվան պուրակի (Թբիլիսյան խճուղու հարակից հատված) և Իսահակյան փողոցի այգու մի հատվածի բարեկարգման աշխատանքներին։

««Համայնքային երկու այգիների, մեկ պուրակի բարեկարգման և մեկ զբոսայգու կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 130 մլն 677 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը 40 տոկոս է։ Այն ներառում է նաև Մովսես Խորենացի փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգու կառուցման աշխատանքները»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին  Շիրակի մարզպետի աշխատակզմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունյունից։

--00—ՅՄ