Սևանա լճից այս տարի հավելյալ ջրառ չի լինի. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

sevan-min

Ոռոգման նպատակով Սևանա լճից այս տարի ջրառը չի գերազանցի 170.0 մլն խմ-ը: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2024 թվականին Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի նախագծին ՝ ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:

Նախարարությունից հստակեցրել են, որ ջրառի փաստացի ծավալը չի գերազանցի այդ ցուցանիշը, և լրացուցիչ ջրառ չի նախատեսվում իրականացնել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ