ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Մոսկվան կոչ է անում Լոնդոնին զերծ մնալ ցուցարարների նկատմամբ անհիմն բռնություն կիրառելուց, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բրիտանիայում սկսված բողոքի ալիքը։
«Մենք հաճախ ենք լսում Բրիտանիայից անհիմն մեղադրանքներ մեր երկրի դեմ այլախոհությունը ճնշելու և գրաքննության մասին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման բարձր կոչեր, սակայն այս դեպքում բրիտանական իշխանություններն ու ոստիկանությունը պիտի գործի՝ հիմնվելով բացառապես օրենքի վրա։ Հիշեցնում ենք ձեզ, որ քաղաքացիները բոլոր իրավունքներն ունեն անհամաձայնություն հայտնելու իշխանությունների քաղաքականությանը»,- ասվում է գերատեսչության կայքում Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում Լոնդոնին զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի անհիմն և անհամաչափ կիրառումից և ապահովել բրիտանացիների հավաքների ազատության իրավունքի հարգումը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
--00—ՅՄ