ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Թբիլիսիում ընդդիմադիրները, որոնք չեն ընդունում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են բողոքի ցույցերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ակցիան կտևի մինչև 22:00-ն (Մոսկվայի ժամանակով 21:00-ն):
Տարածքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։
Բացի այդ, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա ընթացքում ներկայացնել հանրահավաքի մանրամասն ծրագիրը, որը տեղի կունենա կիրակի օրը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին նախորդող օրը։
--00—ՅՄ