ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է թատրոնի և կինոյի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը։
Դերասանուհու հետ խոսել ենք վերջին շրջանում համացանցում տարածված իր ինքնասպանության լուրերի մասին, որին Արաքսյան այսպես է արձագանքել․ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ ապրում են լայքի համար»։
Խոսելով մեր օրերի ֆիլմարտադրության մասին՝ դերասանուհին նշում է․ «Ինձ համար կարևորը ոչ թե կրթված դերասանն է, այլ մտածող կամ չմտածող մարդը, մենք գաղափարի քաղց ունենք, երկար աշխատանք ոչ մեկ չի ուզում անել, կարևորը փողաբեր լինի»։
Հաղորդման ընթացքում Արաքսյա Մելիքյանը խոսել է նաև որդու՝ հայրենիքում չլինելու և առհասարակ մեր շուրջ եղած խնդիրների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ՅՄ