Նազիկ Ավդալյանը՝ ամուսնուց բաժանվելու պատճառների, վթարի ու զավակի պահանջով սպորտից հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ Նազիկ Ավդալյանը։ «Վիրահատությունից հետո սկսեցի շատ լավ ճանաչել մարդկանց, եղան մարդիկ, ովքեր չէին հավատում սպորտ վերադարձիս, եղան նաև մարդիկ, որոնց չէի պատկերացնում, որ կգան, բայց կողքիս էին», - նշում է Նազիկը՝ խոսելով դաժան ավտովթարից հետո իր հետ տեղի ունեցածի մասին։

Ավտովթարից հետո ՀԱՕԿ նախագահը հորդորում է ծանրամարտիկին այլևս չվերադառնալ սպորտ ու չմարզվել, ինչո՞ւ, հաղորդավարի հարցին ի պատասխան Նազիկ Ավդալյանն ասում է․ «Այո, Գագիկ Ծառուկյանը դեմ էր, քանի որ նա ինձ չէր նայում միայն որպես սպորտսմեն, մտածում էր իմ առողջականի հետագա լավացման մասին, մտածում էր, որ կարողանամ ընտանիքի մայր դառնամ»։

Խոսելով ամուսնալուծության մասին, Նազիկ Ավդալյանը նշում է․ «Յուրաքանչյուր աղջիկ էլ ամուսնանալիս չի ցանկանում բաժանվել, բայց երբ այլ ելք չկա․․․ դրանից տուժում է ընտանիքն ու երեխան»։

Հաղորդման ընթացքում խոսել ենք տարբեր թեմաներից, նաև որդու հորդորով սպորտը թողնելու ու սիրո պակասի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

--00—ՅՄ