Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի հաղթանակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ն.png

Եվրամիությունը հավաստի չի համարում Վենեսուելայի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական խորհրդի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։ 

Ըստ հայտարարության՝ միջազգային դիտորդները «հստակ մատնանշել են», որ հուլիսի 28-ին Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, իսկ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը մինչև այժմ չի հրապարակել ընտրատեղամասերից ստացված արձանագրությունները, որոնք կհաստատեին ընտրություններում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ 

«Ընտրություններում քվեարկության արձանագրությունների պատճենները, որոնք հրապարակվել են ընդդիմության կողմից և դիտարկվել մի քանի անկախ կազմակերպությունների կողմից, ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուռուտիան, ըստ երևույթին, նախագահական ընտրությունների հաղթողն է ձայների զգալի գերակշռությամբ», - նշվում է Բորելի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտել էր, որ Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին։

--00--ԼՀ