ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ օգոստոսի 4-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 499 խումբ, որից 463-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից և, կարևորելով նման միջոցառումներում համագործակցությունը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ձևավորվել է 36 խումբ:
Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 990 փրկարարական ծառայող:
Միջոցառումների շրջանակում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումները 3728 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում, մարդաշատ վայրերում փակցրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ 4093 պաստառներ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 91 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով իրազեկման միջոցառումների շրջանակներում բաժանվել է մոտ 650 թռուցիկ:
Հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակը կանխարգելելու նպատակով նշված համալիր միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
--00—ՅՄ