Վայոց ձորում վթարի հետևանքով վնասվածք ստացած 9 քաղաքացիները բուժօգնություն են ստացել և գնացել տուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

screenshot_2.thumb_.

Այսօրվա վթարի հետևանքով «Վայոց ձոր» բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր անձիք ստացել են բժշկական առաջին օգնություն և գնացել են տուն։ Վթարից տուժածները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ՝ «Փաստինֆո»-ին հայտնեցին «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից։

Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօր ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով տուժել է 9 անձ։

Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ՅՄ