ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
ՀՀ ԱԺ-ից 24News-ից փոխանցեցին, որ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից ստացել են դիմում` պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, ՌԴ-ն ընդունել է Գուրգեն Արսենյանի ագրեման, և նա ՌԴ-ում դեսպանի պաշտոնում կփոխարինի Վաղարշակ Հարությունյանին: Այդ կապակցությամբ էլ վերջինս դիմել է ԱԺ նախագահին` դադարեցնելու իր պատգամավորական լիազորությունները:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ ՌԴ-ն հրաժարվում էր ընդունել Արսենյանի ագրեմանները, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ