Փաշինյանը Չարենցավանում հարսանիքի է մասնակցելու․ չարենցավանցիները այցին ընդառաջ նստացույց են անելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

800x445.thumb_

Անձնագրայինը Չարենցավան վերադարձնելու համար պայքարող նախաձեռնող խմբի անդանմները այսօր նստացույց են անելու Չարենցավան տանող ճանապրհին։ Նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Հակոբյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ թեև համայնքապետարանից նստացույց անելու թույլտվությունը տվել են, սակայն ոստիկանությունից իրենց հորդորել են նստացույցը տեղափոխել այլ վայր։

«Բանն այն է, որ այսօր Չաներցավան է գալու Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է հարսանիքի։ Տեղեկություն ունենք, որ ոստիկանները դեմ են մեր ակցիային, մտավախություն ունենք, որ բոլորիս բերման են ենթարկելու։ Ամեն դեպքում՝ մենք մտադիր ենք վրաններ տեղադրել ճանապարհին ու մեր նստացույցն իրականացնել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ