Կուրսկի մարզում գնդակոծությունների հետևանքով 2 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ղ.p

ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից իրականացված գրոհների ընթացքում 2 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

Ըստ նահանգապետի պաշտոնակատարի՝ Սուջա քաղաքում զանգվածային գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ կին, այնուհետև օրվա ընթացքում ևս մեկ մարդ է զոհվել՝ Ռիլսկի շրջանում։ 

Գրոհների ընթացքում նաև վնասվել են բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։

Ավելի վաղ ՌԴ-ում հայտնել էին, որ ուկրաինական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Կուրսկի մարզի տարածք։

--00--ԼՀ