ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ օգոստոսի 6-ին, երեկոյան այցելել է Ալավերդի համայնքի Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող նոր կամրջի կառուցման աշխատանքներին։
Ինչպես հայտնի է, իրանցի գործընկերների հետ համագործակցութամբ, մեկնարկել են մետաղական կամրջի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Մարզի ղեկավարն այցելել է նաև թաղամասի՝ աղետից տուժած բնակիչների բնակարաններ, հետևել բնակարանների նորոգման աշխատանքների ընթացքին։
Մարզի ղեկավարի այցի հաջորդ կանգառը եղել է Ախթալայի կամրջից մինչև Ախթալայի երկաթուղային գծանց ընկած հատվածում, որտեղ ևս ավարտվել է գրունտային լիցքի տեղադրումը և ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Արամ Ղազարյանն այցն ամփոփել է Շնող բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագիրն ավարտական փուլում է(պայմանագրային արժեքը շուրջ 356 մլն դրամ )։ Մարզի ղեկավարը կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։
Շնողում Ա․ Ղազարյանը զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առաջնային կարիքներով, խնդիրներով։
--00--ԼՀ