Թեյլոր Սվիֆթի համերգները Վիեննայում չեղարկվել են ահաբեկչության նախապատրաստման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Screenshot_7

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ավստրիայի վարչապետ Կառլ Նեհամերը հայտարարել է, որ «ողբերգությունը կանխվել է»։ X սոցիալական հարթակի իր էջում նա նշել է, որ ոստիկանության, Անվտանգության և հետախուզության վարչության և օտարերկրյա ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ սպառնալիքը հայտնաբերվել է, և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվել։

Համերգի կազմակերպիչները ևս հայտարարել են, որ «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգների ժամանակ պլանավորված ահաբեկչության պատճառով այլ ելք չի մնում, քան չեղարկել դրանք՝ հանուն բոլորի անվտանգության։ Բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ