Կորոնավիրուսի պատճառով Max Mara-ն չեղարկում է ցուցադրությունը Սանկտ Պետերբուրգում 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

կորոնավիրուս



Սանկտ Պետերբուրգում Հանրահայատ իտալական նորաձևության կազմակերպություն Մաքս Մառայի ցուցադրությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով։ Այն նախատեսվում էր անցկացնել մայիսի 25-ին։



Ցուցադրության նոր օրը դեռ հայտնի չէ։ Կազմակերպությունը նման որոշում է կայացրել՝ ելնելով քաղաքացիներին՝ կորոնավիրուսի տարածումից պաշտպանելու անվտանգությունից։  



Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզյան նորաձևության շաբաթի կազմակերպիչները չեղարկել էին նաև չինացի դիզայներների ցուցադրությունները։ Միլանում Armani-ի շոուն անցավ առանց հանդիսատեսի, իսկ Ճապոնիայում նորաձևության շաբաթը, որը պետք է անցկացվեր մարտի 16-22-ը, նույնպես տեղի չի ունենա։