Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ն.j

Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից և զգուշացնում է, որ ողբերգությունները, ինչպիսին Գազայի ալ-Թաբիյին դպրոցի վրա հարձակումն է, խաթարում են հրադադարի շուտափույթ դադարեցման ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին։

Կոչ ենք անում իսրայելական կողմին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից»,- ասել է նա:


--00—ԼՀ