Ռուսաստանը և Ուկրաինան Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար մեղադրել են մեկը մյուսին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

իի

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են մեկը մյուսին։ Երկու կողմից էլ հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը չի բարձրացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ ատոմակայանում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ուկրաինան հարվածային անօդաչու թռչող սարքերով երկու ուղիղ հարված է իրականացրել Զապորոժիեի ատոմակայանին՝ տեղական ժամանակով ժամը 20։20-ին և 20։32-ին։ Մինչև ժամը 23։30 հիմնական հրդեհը հաջողվել է մարել։ Սակայն լրջորեն վնասվել է ատոմակայանի հովարանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այրվող ատոմակայանից բարձրացող ծխի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ հրդեհն առաջացրել են «ռուսական օկուպանտները»։ Ուկրաինայի «Էներգոատոմ» ընկերությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել Ռուսաստանի անփութությունը կամ հրկիզումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ